VOOZH about

URL: https://hy.wikipedia.org/wiki/Epic_Records

⇱ Epic Records - Վիքիպեդիա


Jump to content
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Epic Records
👁 պատկերանիշ
Տեսակլեյբլ
Հիմնադրված է1953
ՀիմնադիրColumbia Records
ՎայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Երկիր👁 Image
 ԱՄՆ
Մայր ընկերությունSony Music Entertainment
ՍտորաբաժանումներEpic Soundtrax?
ՍեփականատերSony Music Entertainment
Կայքepicrecords.com(անգլ.)
👁 Image
 Epic Records
Վիքիպահեստում

Epic Records, ամերիկյան ձայնագրման լեյբլ, որը պատկանում է Sony Music Entertainment-ին։

Epic-ը սկզբնապես թողարկվել է ջազային և դասական երաժշտության լեյբլ 1953 թվականին Columbia Records ընկերության կողմից[1]։ Վառ դեղին, սև և կապույտ տարբերանշանը ճանաչված առևտրային մակնիշ է դարձել շատ ջազային և դասական թողարկումների համար[2]։ Նրանց թվին են դասվում այնպիսի կատարողներ, ինչպիսիք են Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Ջիլիարդ լարային քառյակը, Անտալ Դորատին, որ ղեկավարում է Հագյուի ֆիլհարմոնիան, և Ջորջ Սելը, որը ղեկավարում է Քլիվլենդի նվագախումբը։

10 տարի անց Epic-ը հասել է առաջին ոսկե ձայնագրությանը և սկսել է աշխատել մեծ թափ հավաքող ռոքնռոլ, R&B և քանթրի երաժշտության հետ։

1970-ական թավակններին լեյբլի հաջողությունը մեծացել է՝ շնորհիվ այնպիսի երաժիշտների հետ պայմանագրերի կնքման, ինչպիսիք են ABBA-ն (միայն Մեծ Բրիտանիայի տարածքում), Sailor-ը, The Clash-ը, Sly & the Family Stone-ը, Boston-ը, REO Speedwagon-ը, Ջոնի Նեշ-ը, Heart-ը (դուստր լեյբլում՝ Portrait Records), The Isley Brothers-ը, Էդգար Ուինթերը և Չարլի Ռիչը։

70-ականների և 80-ականների սկզբի հաջողության համար լեյբլը պարտական էր Ռոն Ալեքսենբուրգին, Ջիմ Թիրելին, Բրյուս Հարիսին, Ջիմ Չեյրնին, Իրա Շերմանին։

1980-ական և 1990-ական թվականներին Epic-ն աշխատել է այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Միթ Լոուֆը, The Jacksons-ը, Մայքլ Ջեքսոնը, Culture Club, Dead or Alive-ը, Electric Light Orchestra-ը, Korn-ը, Ozzy Osbourne-ը, Շադեն, Լյութեր Վանդրոսը, Գլորիա Էստեֆանը, Ջորջ Մայքլը և Սինդի Լաուփերը (Portrait Records լեյբլի միջոցով)։

Epic Records-ը Sony Music Entertainment ընկերության մասն է։ Sony-ն ձեռք է բերել բոլոր այն լեյբլները, որոնք պատկանում էին Columbia-ին 1988 թվականին։

Legacy Recordings-ը շարունակում է թողարկել դասական և լեգենդար ձայնասկավառակներ։

Դուստր լեյբլներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Epic Records-ի նախկին և ներկա լեյբլները.

Epic Records--ի ղեկավարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Չարլի Ուոլք՝ Epic Records-ի նախագահ
  • Նիկ Ռաֆայել՝ Epic-ի բրիտանական ստորաբաժանման ղեկավար
  • Ջո Չարինգթոն՝ Epic-ի բրիտանական ստորաբաժանման ղեկավար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Billboard - Google Books. Books.google.com. 1953 թ․ սեպտեմբերի 19. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 23-ին.
  2. Billboard - Google Books. Books.google.com (1953-09-19). Retrieved on 2013-07-16.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]